«Բարսելոնան» տարաձայնություններ ունի Ռաֆայել Լեաուի տրանսֆերի հարցում

«Բարսելոնայի» ղեկավարությունը և մարզչական շտաբը տարաձայնություններ ունեն «Միլանի» եզրային հարձակվող Ռաֆայել Լեաուի հնարավոր գնման վերաբերյալ: Այս մասին հայտնում է Sport.es-ը։

Աղբյուրի համաձայն՝ պորտուգալացի ֆուտբոլիստի տրանսֆերով անձամբ հետաքրքրված է կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտան։ Սակայն թիմի մարզչական շտաբը կարծում է, որ այլ ֆուտբոլիստներ կարող են ավելի օգտակար լինել «Բարսելոնային»:

Կապտանռնագույնների ճամբարը նշում է, որ Լեաուն ակտիվ չէ պաշտպանությունում։ Ընդ որում, կատալոնական ակումբի կազմում արդեն ընդգրկված է եզրային հարձակվող Լամին Յամալը, ով նման թերություններ ունի պաշտպանությունում խաղալիս։

«Բարսելոնան» կարծում է, որ երկու եզրային ֆուտբոլիստների օգտագործումը, ովքեր պաշտպանություն չեն խաղում, կարող է բացասական ազդեցություն ունենալ թիմի վրա: