«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկը մտադիր չէ լքել թիմը

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ջոշուա Զիրկզեն անգլիական թիմի ղեկավարությանը հայտնել է, որ մտադիր չէ ձմռանը հեռանալ ակումբից։ Այս մասին հայտնում է Sky Sport-ը:

Ըստ աղբյուրի՝ հոլանդացի ֆուտբոլիստը հավատում է իր ուժերին և ցանկանում է իրեն դրսևորել։ Միաժամանակ ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Յուվենտուսը»: Սակայն այս պահին ակումբների միջև բանակցություններ չեն եղել հարձակվողի տրանսֆերի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդին» է միացել անցած ամառ: Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 28 հանդիպման, որոնցում դարձել է չորս գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը: