«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կիսվել է Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում Մադրիդի «Ռեալի» դեմ կայանալիք խաղի սպասելիքներով։
«Ես իսկապես անհամբերությամբ եմ սպասում այս խաղին։ Կարծում եմ՝ մեզ հիանալի հանդիպում է սպասվում, մենք մեր լավագույն ֆուտբոլը կցուցադրենք, քանի որ նման հանդիպումները միշտ առանձնահատուկ են։ Ես ցանկանում եմ հաղթել Սուպերգավաթը։ Ամբողջ թիմը դա է ցանկանում»,- Լևանդովսկու խոսքերն է մեջբերում ESPN-ը։
Հիշեցնենք, որ «Ռեալ» – «Բարսելոնա» հանդիպումը կկայանա վաղը՝ հունվարի 12-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։
Ընթացիկ մրցաշրջանում 36-ամյա լեհ հարձակվողը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով 25 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։