«Բարսելոնան» ցանկանում է վարձակալել ԱՊԼ-ի աստղերից մեկին

«Բարսելոնան» պատրաստվում է մի շարք եվրոպական ակումբների հետ մրցակցել «Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Մարկուս Ռեշֆորդին ձեռք բերելու համար։ Այս մասին հայտնել է լրագրող Թոնի Խուանմարտին X սոցիալական ցանցում։

Աղբյուրի համաձայն, կատալոնական ակումբն անում է ամեն ինչ, որպեսզի ապահովի անգլիացի ֆուտբոլիստի տրանսֆերը։ «Բլաուգրանաները» մտադիր են Ռեշֆորդին վարձակալել մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։

Այս մրցաշրջանում Ռեշֆորդը բոլոր մրցաշարերում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառ։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո։