Մադրիդի «Ռեալը» հաջորդ շաբաթ կհանդիպի Մյունխենի «Բավարիայի» 24-ամյա ձախ պաշտպան Ալֆոնսո Դևիսի գործակալի հետ՝ քննարկելու մրցաշրջանի ավարտից հետո «Լոս Բլանկոս» հնարավոր տեղափոխությունը։ Այս մասին հայտնում է Cadena Ser-ը։
Ըստ աղբյուրի, «Արքայական» ակումբի վերջին առաջարկը կանադացի ֆուտբոլիստի համար կազմել է 20 միլիոն եվրո, սակայն Մադրիդի «Ռեալը» մտադիր չէ այն էլ ավելի զգալի դարձնել։ Եթե Դևիսը համաձայնի միանալ «Լոս Բլանկոսին», ապա հինգ տարվա ընթացքում նա կվաստակի 100 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է 2025 թվականի հունիսի 30-ին։