«Մանչեսթեր Սիթին» համաձայնության է եկել «Լանսի» հետ 20-ամյա պաշտպան Աբդուկոդիր Խուսանովի տրանսֆերի շուրջ 40 միլիոն եվրո գումարած հավելավճարների դիմաց։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում։
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆրանսիական ակումբը Խուսանովին բաց է թողել՝ մինչ «Քաղաքացիների» միանալը բուժզննում անցնելու համար։ 20-ամյա պաշտպանի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսը։
Հիշեցնենք, որ Խուսանովը «Լանսում» հանդես է գալիս 2023 թվականից։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։