«Բարսելոնան» պատասխանել է «Յուվենտուսի» առաջին առաջարկին

«Բարսելոնան» մերժել է «Յուվենտուսի» առաջին առաջարկը թիմի կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոյի համար։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի համաձայն՝ կատալոնական թիմը ուրուգվայցի ֆուտբոլիստին համարում է թիմի համար կարևոր ֆուտբոլիստ և պատրաստ է վաճառել նրան միայն այն դեպքում, եթե հենց նա ցանկություն հայտնի հեռանալ։

Նշվում է, որ «Բարսելոնան» կարող է վաճառել ֆուտբոլիստին միայն այն դեպքում, եթե նրա համար առաջարկեն 70 մլն եվրո։

Հիշեցնենք, որ Արաուխոյի գործող աշխատանքային պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։