«Ռեալի» երեք առանցքային ֆուտբոլիստներ կարող են բաց թողնել «Բարսելոնայի» դեմ խաղը

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներ Ջուդ Բելինգհեմը, Ֆեդերիկո Վալվերդեն և Լուկա Մոդրիչը ռիսկի են դիմում բաց թողնել Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչը «Բարսելոնայի» դեմ հունվարի 12-ին։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ Բելինգհեմը և Վալվերդեն կարող են չմասնակցել «բլաուգրանայի» դեմ խաղին՝ մկանային լարվածության պատճառով։ Իր հերթին Մոդրիչը վտանգում է բաց թողնել հանդիպումը իր վիրուսային հիվանդության պատճառով։

Հիշեցնենք, որ «Ռեալ Մադրիդ» – «Բարսելոնա» հանդիպումը կկայանա հունվարի 12-ին Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։