Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը կարող է ֆուտբոլային ակումբի սեփականատեր դառնալ։
Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, բրազիլացին դիտարկում է Պորտուգալիայի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող թիմ ձեռք բերելու հնարավորությունը։
Հիշեցնենք, որ Վինիսիուսի խաղընկեր Կիլիան Մբապպեն անցյալ տարվա հուլիսին դարձել էր ֆրանսիական երկրորդ դիվիզիոնի «Կաեն» ակումբի մեծամասնական բաժնետերը։