Բունդեսլիգայի 16-րդ տուրի «Բորուսիա» – «Բայեր» հանդիպման առաջին խաղակեսն ընթացել է ֆանտաստիկ լարված պայքարում։ Առաջին 20 րոպեների ընթացքում 4 գոլ գրանցվեց։
Առաջին րոպեին խաղի հաշիվը բացեց Նաթան Տելան՝ Ռոբերտ Անդրիխի փոխանցումից հետո։ 8-րդ րոպեին Պատրիկ Շիկը կրկնապատկեց «Դեղագործների» առավելությունը։
12-րդ րոպեին «մեղուների» ֆուտբոլիստ Գիտտենսը կրճատեց հաշվի տարբերությունը։ 19-րդ րոպեին Ժերեմի Ֆրիմպոնգի օգնությամբ Պատրիկ Շիկը երկրորդ անգամ գրավեց դարպասը՝ խաղի հաշիվը դարձնելով 1։3։