«Յուվենտուսը» հետաքրքրություն է ցուցաբերում «Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոյի նկատմամբ։
Ինչպես սոցցանցերում հայտնում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, թուրինյան ակումբը պատրաստ է Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկությունից հետո բանակցել «Բարսելոնայի» հետ Արաուխոյի հարցով։
Նշվում է, որ 25-ամյա Արաուխոն «Ծեր սինյորայի» ուժեղացման առաջնահերթ թեկնածուն է։ «Բարսելոնան» տեղեկացվել է թուրինցիների հետաքրքրության մասին անցյալ շաբաթ:
«Յուվենտուսը» դիտարկում է մշտական տրանսֆերի կամ գնման պարտավորությամբ վարկ տրամադրելու տարբերակը։ Սովորական վարձակալության կամ գնման տարբերակով վարձակալության տարբերակները թուրինյան ակումբին չեն գրավում: