«Նոթինգհեմ Ֆորեսթի» գլխավոր մարզիչ Նունո Էսպիրիտո Սանտուն ճանաչվել է Պրեմիեր լիգայի դեկտեմբեր ամսվա լավագույն մարզիչ, հայտնում է լիգայի կայքը։
Այս մրցաշրջանում նա արդեն լավագույնն է ճանաչվել հոկտեմբերին։ Ընդհանուր առմամբ, պորտուգալացին վեց անգամ նվաճել է մրցանակը։
Նույնքան անգամ մրցանակը շահել են նաև Բոբի Ռոբսոնը և Սեմ Էլլարդայսը։ Նունոն շրջանցել է Կառլո Անչելոտտիին, Կլաուդիո Ռանիերիին, Քևին Կիգանին և Էդի Հաուին, որոնք բոլորն էլ ունեն հինգ մրցանակ:
Մրցանակների քանակով առաջատարը «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնն է (27)։
Դեկտեմբերին պորտուգալացու հաղթեց Պրեմիեր լիգայի 6 հանդիպումներից 5-ում և մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղում է։