ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել հարձակվողական ոճի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիային:
Ինչպես սոցցանցերում հայտնում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, Լիգա 1-ի հսկաների և Նապոլիի միջև բանակցային գործընթացը շարունակվում է։
Միաժամանակ, Ա Սերիայի ներկայացուցիչները դեռ չեն նահանջում տրանսֆերի համար 80 մլն եվրոյի իրենց պահանջից։ Կվարացխելիայի ներկայացուցիչներն արդեն քննարկում են ՊՍԺ-ի հետ անձնական պայմանագրի պայմանները։
Փարիզում պատրաստ են 23-ամյա վրացուն 4 անգամ ավելի վճարել Նեապոլում գործող աշխատավարձից։ Ավելի վաղ մամուլը գրել էր, որ Խվիչան «Նապոլիում» մեկ մրցաշրջանում վաստակում է մոտավորապես 1,5-1,6 միլիոն եվրո։