Արնե Սլոտը մեկնաբանել է Խվիչա Կվարացխելիայի նկատմամբ «Լիվերպուլի» հետաքրքրության մասին լուրերը

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտը պատասխանել է ԶԼՄ-ների այն լուրերին, թե մերսիսայդցիները հետաքրքրված են «Նապոլիի» վրացի վինգեր Խվիչա Կվարացխելիայի ծառայություններով։

«Միակ բանը, որ կարող եմ ասել, դա հունվարն է։ Կարծում եմ՝ «Վեսթ Հեմի» խաղից հետո էր, որ ես ասացի՝ «Մի հիասթափեցրեք մեզ, հավաքեք բոլոր այն ֆուտբոլիստներին, որոնց ասում եք, որ հետաքրքրված ենք և ուղարկեք այլ տեղ»:

10-ից 9 անգամ այս ամբողջ տեղեկատվության մեջ ոչ մի կաթիլ ճշմարտություն չկա։ Այսպիսով, ինչ կարող եմ ասել այս մասին: Խոսակցություններ են տարածվում: Բայց դուք ինձանից մեկնաբանություն չեք լսի»,- Սլոտի խոսքերը մեջբերում է «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։

Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա Խվիչան անցկացրել է 17 հանդիպում՝ դառնալով հինգ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։