«Մանչեսթեր Սիթին» համալրում կունենա

«Լենսի» եւ Ուզբեկստանի հավաքականի պաշտպան Աբդուկոդիր Խուսանովը մոտ է «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուն։

Ինչպես հայտնում է Foot Mercato-ը, անգլիական ակումբը գրեթե համաձայնության է եկել 50 միլիոն եվրո տրանսֆերի շուրջ, և ֆուտբոլիստը պայմանագիր կկնքի մինչև 2030 թվականի ամառ:

Այս մրցաշրջանում 20-ամյա ֆուտբոլիստը ֆրանսիական թիմի կազմում անցկացրել է 16 հանդիպում և կատարել 1 գոլային փոխանցում։