Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Ժորժինյոն կարող է տեղափոխվել Բրազիլիա։ Իտալացին հազվադեպ է հայտնվում «զինագործների» մեկնարկային կազմում, և նրա պայմանագիրն ավարտվում է այս ամառ։
Ինչպես հայտնում է ESPN-ը, Ժորժինյոյի ծառայություններն առաջարկվել են «Պալմեյրասին»։ Ֆուտբոլիստի ներկայացուցիչն արդեն հանդիպել է բրազիլական ակումբի հետ՝ քննարկելու հնարավոր համագործակցությունը։
Ժորժինյոն այս մրցաշրջանում Միկել Արտետայի թիմի կազմում մասնակցել է 17 հանդիպման՝ սակայն արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։