«Բորնմութի» կիսապաշտպան Ֆիլիպ Բիլինգը կարիերան կշարունակի Իտալիայում։
Ինչպես հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, «Նապոլին» համաձայնության է եկել անգլիական թիմի հետ 28-ամյա դանիացու տրանսֆերի հարցում։ Ֆուտբոլիստը վարձավճարով կտեղափոխվի «Նապոլի»։ Պայմանագիրը կներառի գնման տարբերակ 9-10 միլիոն եվրոյի դիմաց։ Նեապոլցիներն ամբողջությամբ կվճարեն կիսապաշտպանի աշխատավարձը։
Ֆիլիպ Բիլինգն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է Պրեմիեր լիգայի տասը հանդիպման, սակայն արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։