Վինիսիուս Ժունիորը բողոքել է «Մալյորկայի» պաշտպանի պահվածքից

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը բողոքել է Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչ հանդիպման ժամանակ «Մալյորկայի» պաշտպան Պաբլո Մաֆֆեոյի պահվածքից (3։0)։ Այս մասին հայտնում է Relevo-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ այն պահին, երբ ֆուտբոլիստների հարաբերությունները լարվել են, բրազիլացի հարձակվողին օգնության է հասել մադրիդյան ակումբի մարզչի օգնական Դավիդե Անչելոտտին։

Հիշեցնենք, որ խաղի ընթացքում Վինիսիուսի և Մաֆֆեոյի միջև մի քանի բախումներ են եղել։

Մադրիդի «Ռեալի» դեմ խաղից առաջ Մաֆֆեոն հարցազրույց է տվել, որտեղ ասել է, որ եթե մենամարտեր Վինիսիուսի դեմ, ապա 10 վայրկյանում նոկաուտի կենթարկի բրազիլացի հարձակվողին։