«Բավարիայի» առանցքային ֆուտբոլիստներից մեկը վարակվել է

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան հիվանդության պատճառով բաց կթողնի թիմի մարզումը Բունդեսլիգայի 16-րդ տուրի Մյունխենգլադբախի «Բորուսիայի» դեմ խաղից առաջ։ Այս մասին հայտնում է «Բավարիայի» մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ ֆուտբոլիստը վարակվել է գրիպով։

Այս մրցաշրջանում Մուսիալան բոլոր մրցաշարերում անցկացրել է 22 հանդիպում, դարձել 14 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Նշենք, որ «Բավարիա» – Մյոնխենգլադբախի «Բորուսիա» հանդիպումը կկայանա հունվարի 11-ին։