«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին կարող է տեղափոխվել իսպանական մեկ այլ ակումբ։
Ինչպես հայտնում է սպորտային լրագրող Ռոջեր Տորելլոն, կատալոնական ակումբը դեմ չի լինի, եթե Անսու Ֆատին որոշի հեռանալ ակումբից։
««Բարսելոնան» չի կանգնեցնի Անսու Ֆատիին, եթե նա խնդրի իրեն վարձավճարով տրամադրել «Սևիլիային», չնայած այն հանգամանքին, որ երկու ակումբների հարաբերությունները ճգնաժամային վիճակում են»,- գրել է լրագրողը X սոցիալական ցանցում։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 10 միլիոն եվրո։