AS. «Բարսելոնայի» նախագահը կարող է պատժվել Դանի Օլմոյի գրանցմանը իր բուռն արձագանքի համար

Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան (RFEF) նախաքննություն է սկսել «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի արձագանքի առնչությամբ այն լուրերին, որ Բարձրագույն սպորտային խորհուրդը (CSD) լիազորել է կատալոնական ակումբին գրանցել կիսապաշտպան Դանի Օլմոյին և հարձակվող Պաու Վիկտորին։ Այս մասին հայտնում է AS-ը։

Աղբյուրի համաձայն՝ այս հետաքննությունից հետո Լապորտայի նկատմամբ կարող է կարգապահական վարույթ հարուցվել։

Հիշեցնենք, որ Լապորտան Օլմոյի և Վիկտորի գրանցման մասին լուրն իմացել է Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչի խաղի ժամանակ (0։2)։ «Բարսելոնայի» նախագահը բղավել է. «Դուք անամոթ մարդիկ եք, սրիկանե՞ր»։