2022 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիր Կարիմ Բենզեման այցելել է Մադրիդի «Ռեալի» մարզաբազա Սաուդյան Արաբիայում։
Մադրիդյան թիմը պատրաստվում է Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչի՝ «Մալյորկայի» դեմ խաղին։
Արքայական ակումբի նախկին հարձակվողը, ով հանդես է գալիս Սաուդյան Արաբիայի «Ալ-Իթիհադում», զրուցել է Կիլիան Մբապպեի, Վինիսիուս Ժունիորի, Ջուդ Բելինգհեմի և թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի հետ։
Հիշեցնենք, որ այսօր Ջիդայի մարզադաշտում կկայանա «Ռեալ Մադրիդ» – «Մալյորկա» հանդիպումը։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 23։00-ին։