Ջամալ Մուսիալան բաց կթողնի «Բավարիայի» առաջիկա հանդիպումը

«Բավարիայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան շարքից դուրս է մնացել:

Ֆուտբոլիստը հիվանդ է, ուստի առայժմ չի մարզվի։ Այս մասին հայտնում է մյունխենյան ակումբի մամուլի ծառայությունը։

Մուսիալան, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի «Բավարիայի» 2025 թվականի առաջին պաշտոնական հանդիպումը, երբ շաբաթ օրը Վենսան Կոմպանիի թիմը Բունդեսլիգայում արտագնա խաղում կխաղա Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ։

2024/2025 մրցաշրջանում Ջամալ Մուսիալան անցկացրել է 22 հանդիպում, որոնցում դարձել է 14 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

«Բավարիան» գլխավորում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը՝ 4 միավորով առաջ անցնելով երկրորդ տեղում գտնվող «Բայերից» (36:32):