Մարկուս Ռեշֆորդի ներկայացուցիչն առաջին բանակցություններն է անցկացրել «Միլանի» հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել չորեքշաբթի, Միլանում։
Ըստ TMW-ի՝ բանակցությունները տեղեկատվական նպատակներով են եղել։ Կողմերը չեն քննարկել պայմանագրի կոնկրետ մանրամասներ:
Ռոսոներիի պաշտոնյաները Ռեշֆորդի գործակալին հայտնել են նախագծի բնույթը: Շատ հավանական է, որ շուտով նոր հանդիպումներ տեղի ունենան։
«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է այս ամիս բաժանվել 27-ամյա հարձակվողից։
Ամենաիրատեսական սցենարը վարձակալությունն է՝ հետագա գնման տարբերակով:
Մարկուս Ռեշֆորդի ծառայություններով հետաքրքրված է նաև Դորտմունդի «Բորուսիան»: