«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ցանկանում է թիմում տեսնել Նիկո Ուիլյամսին։
Իսպանացի մարզիչը 22-ամյա խաղացողին համարում է գլխավոր տրանսֆերային նպատակը, սակայն հունվարին գործարքն ավարտին հասցնելը չափազանց դժվար կլինի։
Բացի այդ, ինչպես հայտնում է լրագրող Ջոն Կրոսը, Ուիլյամսի ամառային տրանսֆերը նույնպես դժվար է թվում ֆուտբոլիստի պահանջների պատճառով՝ նա ցանկանում է շաբաթական ավելի քան 350 հազար եվրո վաստակել։
Նիկո Ուիլյամսի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև «Բարսելոնան», «Բավարիան» և եվրոպական ֆուտբոլի այլ գրանդներ։
«Ատլետիկի» աստղի պայմանագրով նախատեսված է 60 միլիոն եվրոյի չափով փոխհատուցում։