Խուլեն Լոպետեգին այլևս «Վեսթ Հեմի» գլխավոր մարզիչ չէ: Լոնդոնյան ակումբն իր պաշտոնական կայքի միջոցով հայտնել է իսպանացի մասնագետի հրաժարականի մասին։
«2024/25 մրցաշրջանի առաջին կեսը չհամապատասխանեց ակումբի հավակնություններին, և ակումբը քայլեր է ձեռնարկել իր նպատակներին համապատասխան»,- ասվում է «Վեսթ Հեմի» հայտարարության մեջ:
«Վեսթ Հեմը» այժմ թիմի համար նոր մարզիչ է փնտրելու: Խոսակցություններ կան, որ դա կլինի Գրեհեմ Փոթերը: Ակումբը այժմ Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականում է: