Ռոմելու Լուկակու. «Ես երբեք չեմ վերադառնա այնտեղ»

Բելգիայի հավաքականի հարձակվող Ռոմելու Լուկակուն պատմել է այն մասին, թե ինչու նա այլևս չի ուզում խաղալ Պրեմիեր Լիգայում։

«Ես երբեք չեմ վերադառնա այնտեղ։ Անգլիայում իմ մասին ասում էին՝ «Նա ծույլ է, նա չի աշխատում, բավականին դժվար է շարժվում, նա առաջատար չէ, նա էգոիստ է, նա չի կարող պահել գնդակը դարպասի մոտ և մշակել այն:

Այնուհետև ես երկու սեզոն անցկացրի «Ինտերում», որտեղ մարդիկ ասում էին, որ իմ խաղը դարպասի մոտ հիասքանչ է, եվ ես աշխարհի լավագույն խաղացողն եմ։

Իտալիայում ես գտա ինձ և հիմա երջանիկ եմ Նապոլիում», ասել է Ռոմելու Լուկակուն։