«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անգելոս Պոստեկօղլուն խոսել է ակումբի հետ հարձակվող Հյոն Մին Սոնի պայմանագրի երկարաձգման մասին։
«Փայլուն է։ Նա հիանալի կարիերա է ունեցել այս ֆուտբոլային ակումբում։ Վերջին 10 տարիների ընթացքում նա մեծ դեր է խաղացել, ազդեցություն է ունեցել ակումբի վրա և Պրեմիեր լիգայում։
Հիանալի է երկարաձգել նրա մնալը «Թոթենհեմում», և մեր նպատակն է, որ նա մեծ հաջողությամբ ավարտի իր կարիերան «Թոթենհեմում», – Պոստեկօղլուի խոսքերն է մեջբերում «Թոթենհեմի» պաշտոնական կայքը: