«Նապոլիի» կիսապաշտպան Մայքլ Ֆոլորունշոն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կփոխի ակումբը։
Ինչպես տեղեկացնում է Sky Sport Italia-ն, Իտալիայի հավաքականի կիսապաշտպանը վարձավճարով կտեղափոխվի «Ֆիորենտինա»։
Համաձայնագրում նշված կլինի նաև այն գումարը, որի դիմաց խաղացողը կարող է հետ գնվել: Հարկ է նշել, որ ամռանը նեապոլցիները երկարաձգել են պայմանագիրը կիսապաշտպանի հետ։
Ֆոլորունշոն Ա Սերիայի այս մրցաշրջանում մասնակցել է «Նապոլիի» միայն վեց հանդիպման՝ ընդհանուր առմամբ խաղադաշտում անցկացնելով 31 րոպե, սակայն գոլ չի խփել։
Նախորդ մրցաշրջանը Մայքլը վարձավճարով անցկացրել է «Վերոնայում»: