«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անգելոս Պոստեկօղլուն կիսվել է Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի «Լիվերպուլի» դեմ խաղից իր սպասելիքներով։
«Հանգստյան օրերին նրանք ոչ-ոքի խաղացին «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, նրանք ցույց տվեցին ինտենսիվության բարձր մակարդակ և խնդիրներ առաջացրեցին նրանց համար, բայց միևնույն ժամանակ դուք կարող եք տեսնել, թե որքան բարձրակարգ է «Լիվերպուլը»:
Նրանք շատ շանսեր են ստեղծում և միշտ սպառնալիք են ներկայացնում: Սա բարձրակարգ թիմ է, որը շատ կայուն է: Գրեթե բոլորն առողջ են և լավ մարզավիճակում, այնպես որ «Լիվերպուլը» ռոտացիայի հնարավորություն ունի, սա մեզ համար լուրջ փորձություն կլինի»,- Պոստեկօղլուի խոսքերն է մեջբերում «Թոթենհեմի» մամուլի ծառայությունը։