Լևերկուզենի «Բայերի» կենտրոնական պաշտպան Ջոնաթան Տան դեռ համաձայնության չի եկել «Բարսելոնայի» հետ։
Կատալոնական ակումբը մտադիր է ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակով։
Կողմերը բանակցություններ են վարում, սակայն դեռ չեն կարողացել համաձայնության գալ գործարքի բոլոր պայմանների շուրջ։
Լրագրող Ֆլորիան Պլետենբերգի խոսքերով, գերմանացի կենտրոնական պաշտպանը դեռ «այո» չի ասել Լա լիգայի գրանդին:
«Բարսելոնան» շարունակում է անել հնարավորը՝ 28-ամյա խաղացողի հետ պայմանագիր կնքելու համար։