Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կիսվել է Բիլբաոյի «Ատլետիկի» հետ Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչի առաջիկա հանդիպման սպասելիքներով։
Խաղը կկայանա այսօր՝ հունվարի 8-ին, Երևանի ժամանակով 23:00-ին։
««Ատլետիկի» դեմ խաղալը միշտ էլ դժվար է: Սա շատ լավ թիմ է, ունի շատ լավ ֆուտբոլիստներ և հիանալի փիլիսոփայություն: Հաճելի է դիտել նրանց խաղը: Մեզ շատ հետաքրքիր հանդիպում է սպասվում»,- Ֆլիկի խոսքերը մեջբերում է AS-ը։
Նշենք, որ Իսպանիայի Սուպերգավաթի զուգահեռ կիսաեզրափակչում միմյանց կհանդիպեն Մադրիդի «Ռեալը» և «Մալյորկան»։