«Չելսին» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կոբի Մաինուի ծառայություններով, հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 19-ամյա անգլիացու ներկայացուցիչները զգուշացրել են այլ ակումբներին, որ ֆուտբոլիստը կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից» նոր պայմանագրի շուրջ բարդ բանակցությունների պատճառով։
Ֆուտբոլիստը ցանկանում է շաբաթական 200 հազար ֆունտ վաստակել, ինչը մանկունիանցիների համար կարող է խնդիր լինել:
Ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդի» սան է։
Transfermarkt-ը կիսապաշտպանի արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո։