«Բարսելոնային» թույլ կտան ժամանակավոր գրանցել Դանի Օլմոյին և Պաու Վիկտորին

«Բարսելոնան» կկարողանա ժամանակավոր գրանցել Դանի Օլմոյին ու Վիկտոր Պաուին: Այս մասին հայտնում է Cadena SER-ը։

Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ Լա Լիգան և Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան (RFEF) հրաժարվեցին գրանցել ֆուտբոլիստների տվյալները, «Բարսելոնան» դիմեց Իսպանիայի սպորտի բարձրագույն խորհրդին (CSD):

Աղբյուրը նշում է, որ դատարանը հնարավորություն կտա ակումբին Օլմոյին և Վիկտորին հայտարարագրել գործը քննելու ընթացքում (մինչև երեք ամիս):

Դատարանը ընդունում է, որ «Բարսելոնայի» խնդրանքն ունի իրավական հիմք, ինչը նշանակում է, որ երեքշաբթի ակումբի կողմից ներկայացված 52 էջանոց փաստաթուղթը պարունակում է բավարար փաստարկներ՝ ուսումնասիրվելու համար: