«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է թոփ տրանսֆեր իրականացնել առաջիկա օրերին

«Մանչեսթեր Սիթին» ձգտում է ուժեղացնել կազմը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Ինչպես հայտնում է The Telegraph-ը, անգլիական գրանդը հետաքրքրված է «Այնտրախտի» հարձակվող Օմար Մարմուշին ձեռք բերելու գործարքի շուրջ։

Աղբյուրի համաձայն՝ 25-ամյա Մարմուշի տրանսֆերը «Մանչեսթեր Սիթիի» համար կարժենա մոտավորապես 50 միլիոն ֆունտ (մոտ 60 միլիոն եվրո)։

2024/2025 մրցաշրջանում Մարմուշն անցկացրել է 24 պաշտոնական հանդիպում, որոնցում դարձել է 18 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։ «Մանչեսթեր Սիթին» այժմ զբաղեցնում է Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի վեցերորդ հորիզոնականը։