«Սանդերլենդի» կենտրոնական կիսապաշտպան Ջոբ Բելինգհեմը կարող է գնալ իր ավագ եղբոր՝ Մադրիդի «Ռեալի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի օրինակով և տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիա»։
Ինչպես հաղորդում է Sky Sport Germany-ը, գերմանական ակումբը 19-ամյա ֆուտբոլիստին ներառել է իր հետաքրքրությունների ցանկում և դիտարկում է նրա հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ կիսապաշտպանով հետաքրքրված է «Քրիսթալ Փելասը»։
Ջոբ Բելինգհեմն ընթացիկ մրցաշրջանում Չեմպիոնշիփի 23 խաղում դարձել է 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։