«Յուվենտուսի» ֆուտբոլիստն առաջիկա օրերին կարող է հեռանալ թիմից

«Յուվենտուսի» կենտրոնական կիսապաշտպան Դուգլաս Լուիսը հունվարին կարող է հեռանալ ակումբից։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Յուվենտուսը» նախատեսում է վարձակալել 26-ամյա բրազիլացուն՝ ներառյալ պարտադիր գնման կետը։

Կիսապաշտպանի աշխատանքային պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի կեսերը։ Լուիսը «Յուվենտուսում» հանդես է գալիս 2024 թվականի ամառվանից։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։