«Այնտրախտի» հարձակվող Օմար Մարմուշը կարող է կարիերան շարունակել Լոնդոնի «Արսենալում»։ Այս մասին հայտնում է GiveMeSport-ը։
Ըստ աղբյուրի՝ «Արսենալը» մտադիր է 25-ամյա ռմբարկուի համար պայքարում հաղթել «Լիվերպուլին» ու «Թոթենհեմին»։ Տրանսֆերային գումարը կարող է կազմել 60 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում Մարմուշը մասնակցել է 24 հանդիպման՝ ներառյալ բոլոր մրցաշարերը, խփել 18 գոլ և կատարել 12 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը արդեն համաձայնել է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»։