Պատրիկ Կլյուվերտը ազգային հավաքական կգլխավորի

«Բարսելոնայի» և Հոլանդիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Պատրիկ Կլյուվերտը կդառնա Ինդոնեզիայի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչը։

Հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ 48-ամյա մասնագետը պայմանագիր կկնքի 2+2 սխեմայով, իսկ նրա՝ որպես ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչի շնորհանդեսը տեղի կունենա հունվարի 12-ին։

Կլյուվերտի վերջին աշխատավայրը եղել է թուրքական «Ադանա Դեմիրսպոր» ակումբը, որը նա լքել է 2023 թվականին։