Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը դարձել է ազատ գործակալ։ Երկուշաբթի օրը 33-ամյա կոլումբիացին խզել է պայմանագիրը «Ռայո Վալյեկանոյի» հետ, որն ուժի մեջ էր մինչև ամառ։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Խամես Ռոդրիգեսը միացել է «Ռայո Վալյեկանոյին» օգոստոսին՝ «Սան Պաուլոյից» հեռանալուց հետո։ Նա ակումբի կազմում անցկացրել է 7 հանդիպում և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ նախկինում կիսապաշտպանը հանդես է եկել Մադրիդի «Ռեալում» և «Բավարիայում»։