Ռուբեն Ամորիմը խոսել է թիմի ներսում ակումբի խնդիրների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է թիմի ներսում վերջին անհաջողությունների ֆոնին ընդհանուր տրամադրությունների մասին։

««Մանչեսթեր Յունայթեդում» բոլորը չափազանց հանգիստ են, մեզ ցնցում է պետք։ Ես փորձում եմ դա ստեղծել, ամեն ինչում մարտահրավեր եմ նետում ֆուտբոլիստներին։ Մենք տանը երեք հանդիպում անընդմեջ պարտվեցինք, որոշ խաղերում պարտվեցինք՝ ոչինչ չանելով»,- Ամորիմի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

«Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 13-րդ տեղում է, Ռուբեն Ամորիմի թիմը 20 հանդիպումից ունի 23 միավոր։