«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է վերադարձնել իր նախկին հարձակվողին

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Լերոյ Սանեն կարող է վերադառնալ «Մանչեսթեր Սիթի»։ Այս մասին հայտնում է Football Insider-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է 28-ամյա ֆուտբոլիստին վերադարձնելու հարցում, ում պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է հաջորդ ամառ։

Հիշեցնենք, որ Սանեն «Բավարիա» է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթիից» 2020 թվականին։

Այս մրցաշրջանում եզրային հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 19 հանդիպման, դարձել 5 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։