«Մոնակոն» երկարաձգել է պայմանագիրը գլխավոր մարզչի հետ

«Մոնակոն» իր պաշտոնական կայքում հայտնել է, որ երկարաձգել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Ադոլֆ Հյութերի հետ։

«Մոնակոն» ուրախ է հայտարարել Ադի Հյութերի հետ պայմանագիրը ևս երկու սեզոնով երկարաձգելու մասին: Ավստրիացի մարզիչն կհամագործակցի ակումբի հետ մինչև 2027 թվականի հունիսի 30-ը»,- ասվում է ակումբի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

«Մոնակոն» 16 խաղից հետո Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երրորդ տեղը։ Թիմը վաստակել է 30 միավոր։ «Մոնակոն» հաղթել է ինը անգամ, երեք անգամ ոչ-ոքի խաղացել և չորս անգամ պարտվել:

Վաղը՝ հունվարի 5-ին, «Մոնակոն» Ֆրանսիայի Սուպերգավաթի խաղում կխաղա ՊՍԺ-ի հետ։ Հանդիպումը կկայանա «Stadium 974» մարզադաշտում (Դոհա, Քաթար): Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:30-ին։