Լիոնել Մեսսին կպարգևատրվի Ջո Բայդենի կողմից

ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը հունվարի 4-ին Սպիտակ տանը կանցկացնի մրցանակաբաշխություն՝ հարգելու Ազատության նախագահական մեդալակիրների վերջին խմբին, ներառյալ «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին: հայտնում է ABC News-ը։

Մեդալը երկրի բարձրագույն քաղաքացիական պատիվն է, որը տրվում է այն անհատներին, ովքեր «ակնառու ներդրում են ունեցել Միացյալ Նահանգների բարգավաճման, համաշխարհային խաղաղության կամ այլ նշանակալի հանրային կամ մասնավոր ձեռնարկումների մեջ»:

Այս մրցաշրջանում Մեսսին իր ակումբի կազմում անցկացրել է 22 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 21 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն իր ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի ձմեռը: Transfermarkt ինտերնետային պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ 37-ամյա ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 20 միլիոն եվրո։