«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն խոսել է այս մրցաշրջանի առաջին հատվածում իր թիմի ցուցադրած խաղի մասին:
«Մենք ակնկալում ենք, որ շատերը կվերադառնան հաջորդ տարի, և թիմը կգտնի իր ռիթմը: Սա շատ կարևոր է։ Գվարդիոլան ընկճված էր, բայց դա շատ չազդեց ֆուտբոլիստների վրա:
Մենք գիտենք, թե ինչպես հաղթել։ Մենք ուզում ենք վերադառնալ սրան: Բայց պետք է խոստովանել, որ այժմ մրցակիցները նույնպես շատ ուժեղ են»,- բելգիացի ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Daily Mail-ը։
Անգլիայի առաջնության վերջին խաղում «քաղաքայինները» 2։0 հաշվով հաղթեցին «Լեսթերին»։
19 տուրից հետո Գվարդիոլայի թիմը Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի հինգերորդ տեղում է։