Իտալացի մարզիչ Պաուլո Ֆոնսեկան հեռացվելուց հետո հրաժեշտ է տվել «Միլանին»։
Ավելի վաղ իտալական ակումբը պորտուգալացի մասնագետին ազատել էր գլխավոր մարզչի պաշտոնից։ Նա թիմը գլխավորել է 2024 թվականի հուլիսի 1-ից։
«Միլանը» մարզելը պատիվ էր ինձ համար։ Գրկում եմ բոլորին և շնորհակալ եմ հարգանքի և աջակցության համար։
Ես հրաժեշտ եմ տվել թիմին: Այո, իհարկե»,- ասել է «Միլանի» նախկին գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան։