Ինիգո Մարտինեսը` այս մրցաշրջանում «Բարսելոնայի» սպասելիքների մասին

«Բարսելոնայի» պաշտպան Ինիգո Մարտինեսը խոստովանել է, որ ցանկանում է տիտղոսներ նվաճել թիմի հետ։

«Ես երազում եմ տիտղոսների մասին, քանի որ նախորդ մրցաշրջանում մենք ոչինչ չկարողացանք նվաճել։ Մենք շատ ոգեւորված ենք այս իրավիճակով»,- Մարտինեսի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը:

Ընթացիկ մրցաշրջանում 33-ամյա իսպանացին մասնակցել է 24 հանդիպման՝ ներառյալ բոլոր մրցաշարերը, որոնցում երկու անգամ հարվածել է մրցակիցների դարպասին և երկու գոլային փոխանցում կատարել։

Մարտինեսի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև հաջորդ ամառ:

Transfermarkt-ի փորձագետները ֆուտբոլիստի արժեքը գնահատում են հինգ միլիոն եվրո: 19 տուրից հետո «Բարսելոնան» 38 միավորով զբաղեցնում է Իսպանիայի առաջնության երրորդ հորիզոնականը։