«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը դիմել է թիմի երկրպագուներին:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս տարի աջակցության համար: Գիտեմ, որ վերջին ժամանակներում ամեն ինչ շատ բարդ է:
Կատարվեց մի բան, որը մենք նախկինում չէինք ապրել «Մանչեսթեր Սիթիում»: Դրա համար էլ ավելի եմ գնահատում ձեր աջակցությունը։ Վստահ եմ, որ 2025 թվականի հաջորդ ամիսները մեզ համար ավելի լավն են լինելու։
Մենք պետք է վերականգնենք ինքնավստահությունը», – գրել է Գյունդողանը սոցցանցի իր էջում։
«Մանչեսթեր Սիթին» 19 խաղից 31 միավորով զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը Անգլիայի առաջնությունում: Ամանորից հետո առաջին խաղում «Քաղաքայինները» կհանդիպեն «Վեսթ Հեմին»: