Անգլիայի Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը հրապարակել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտի տպավորիչ ցուցանիշը։
2024 թվականին հոլանդացի մասնագետը «Ֆեյենորդի» և «Լիվերպուլի» ղեկին անցկացրել է 51 հանդիպում։ Արդյունքներն այսպիսին էին` 41 հաղթանակ, 9 ոչ-ոքի, 1 պարտություն:
Այսինքն՝ օրացուցային տարվա ընթացքում Սլոտը պարտվել է միայն մեկ անգամ։ «Ֆեյենորդի» հետ 24 խաղում Սլոտը տոնել է 18 հաղթանակ և 6 ոչ-ոքի։
Իսկ որպես Լիվերպուլի մարզիչ Սլոտն անցկացրել է 27 հանդիպում, որոնցում տարել է 23 հաղթանակ, 3 ոչ-ոքի և 1 պարտություն։
Մերսիսայդցիները սեփական հարկի տակ Անգլիայի Պրեմիեր լիգայի սեպտեմբերյան խաղում պարտվեցին միայն «Նոթինգհեմ Ֆորեսթին» (0:1):