Մարիո Ռուին, ինչպես և սպասվում էր, հեռացավ «Նապոլիից»: Այս մասին հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը։
Կողմերի միջև պայմանագիրը լուծվում է փոխադարձ համաձայնությամբ: Ռուին 33 տարեկան է, պորտուգալացին Նեապոլ է ժամանել դեռ 2017 թվականին, իսկ 2018 թվականից մշտական պայմանագրով հանդես է գալիս ակումբում։
Սակայն այս մրցաշրջանում Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ Ռուին ոչ մի հանդիպում չի անցկացրել «Նապոլիի» կազմում։ Հիշեցնենք, որ «Նապոլին» այս մրցաշրջանում կրկին պայքարում է չեմպիոնական տիտղոսի համար։
Թիմը երկրորդ տեղում է զիջելով միայն «Ատալանտային»։ Նախորդ անգամ ակումբն արդեն դարձել էր Իտալիայի չեմպիոն Լուչանո Սպալետիի գլխավորությամբ։